ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում
Ռուսաստանի պատվիրակությունը բանակցությունների նոր փուլի վայր կժամանի չորեքշաբթի երեկոյին մոտ և պատրաստ կլինի Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այսօր՝ երեկոյին մոտ, մեր պատվիրակությունը կլինի տեղում: (Կսպասենք) ուկրաինացի բանակցողներին: Մեր պատվիրակությունը պատրաստ կլինի շարունակել զրույցն այսօր երեկոյան»,-ասել է Պեսկովը:
Նոր հանդիպման վայրի մասին ճշտող հարցին Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ նախապես չի անվանի։
Մինչդեռ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում։
Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցությունների 2-րդ փուլին, բայց ոչ վերջնագրերի ընդունմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ ուկրաինական կողմն ԱՄՆ-ի թելադրանքով ձգձգում է բանակցությունները:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am