Այն որ «երկխոսության» գործընթացը չի բերելու նրան, որ մինչև սեպտեմբեր իշխանությունը հայտարարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին՝ չգիտեն միայն ՀԱԿ–ի զոմբիներն ու նրանց հավասարեցված սուբյեկտները։ Այսինքն՝ ընդամենը մեկ ամիս, և ՀԱԿ–ի փչած հերթական փուչիկը կպայթի և իրենք ստիպված կլինեն գնալ ջուր բաժանելու՝ «ջրբաժանի», ինչից Լևոն Տեր–Պետրոսյանը պարզապես սարսափում է և ամեն ինչ անելու է, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ շփումները, թեկուզև միջնորդավորված, պահպանվեն։ Հետևաբար՝ զոմբիների համար այս անգամ էլ մի բան կմոգոնվի ու «պայքարը» կշարունակվի։
Լավ օրի չէ նաև սերժականների որոշակի հատվածը, քանզի «երկխոսությունից» առաջ և ընթացքում նրանցից շատերը «փչացան» ու դեռ էլի են «փչանալու», երբ ասում էին կամ կասեն մի բան, իսկ հետո պարզվեց կամ կպարզվի, որ իրենց ղեկավարը լրիվ այլ բան է ասում ու անում, կամ ասելու և անելու։
Մի խոսքով, տուժում են և՛ սերժական, և՛ լևոնական շարքերը, բայց առայժմ շահում են «Եղիազարն» ու «միաբանը», որոնց նպատակը գյալաջին մինչև հերթական խորհրդարանական ընտրություններ ձգելն է՝ «Հետո տեսնենք, թե ինչ կլինի» կամ «Տուր ինձ մանդատ» թեմաներով։ Եվ ուրեմն գյալաջին շարունակվում է։
Դավիթ Հարությունյան–Լևոն Զուրաբյան զույգի քննարկումներից հետո պարզվեց, որ «ընդդիմախոսների» հանդիպման նոր ժամադրավայրը Կառավարության ընդունելությունների տունն է։ Կողմերը գոհ են ու երջանիկ։
Փաստորեն, ՀԱԿ–ը, որը հայտարարել էր, թե նախընտրում է հաջորդ քննարկումն անցկացնել չեզոք գոտում, համաձայնել է գնալ պետբյուջեով պահվող տարածք, որն այնքան էլ չեզոք չէ։
Մյուս կողմից էլ նկատենք, որ իշխանությունը, որը հայտարարում էր, թե բանակցություններ չի վարելու ՀԱԿ–ի հետ, քանի որ բանակցությունները միջպետական հարաբերություններին է հատուկ, համաձայնել է կոնգրեսականների հետ գյալաջին անցկացնել մի վայրում, որտեղ, որպես կանոն, միջպետական բնույթի հանդիպում–բանակցություններ են անցկացվում։
Այսպիսով, «երկխոսողները» ինքնահակասությունների ու ինքնափչացման բազում պահեր են պարգևում և, հուսանք, պարգևելու Հայաստանի հանրությանը։ Ամառվա այս շոգին դա ինչ–որ տեղ դրական պետք է գնահատել. անվճար և «չեզոք» գոտում բեմադրվող թատրոնը կարող է նպաստել այն բանին, որ մեր համաքաղաքացիները շոգը թեթև տանեն։
«Չեզոք» գոտի

Կարեն Հակոբջանյան