Լավրովը կարծում է, որ Արևմուտքը միջուկային պատերազմի ծրագրեր է մշակում
Միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան երկրների մտքում է: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հինգշաբթի ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ամերիկացի լրագրողի հարցին։
«Բոլորը հասկանում են, որ երրորդ համաշխարհայինը կարող է լինել միայն միջուկային, բայց ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ արևմտյան քաղաքական գործիչների գլխում է, որ միջուկային պատերազմը անընդհատ պտտվում է, և ոչ թե ռուսների։ Ուստի վստահեցնում եմ, որ մենք թույլ չենք տա, որ այս սադրանքը ստիպի մեզ կորցնել մեր հավասարակշռությունը, բայց եթե մեր դեմ իրական պատերազմ սանձազերծվի, ապա նման ծրագրեր գծողները, հավանաբար, պետք է մտածեն այդ մասին, և, իմ կարծիքով, նման ծրագրեր կան»,-ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ արևմտյան երկրները օգտագործում են միջուկային պատերազմի մասին խոսակցությունները՝ դրանում Ռուսաստանին մեղադրելու համար։
«Այս խոսակցությունները սկսում է նաև Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը, որը կոչ է արել Վլադիմիր Պուտինին հիշել, որ Ֆրանսիան նույնպես միջուկային զենք ունի։ Այդ մասին խոսել է Զելենսկին, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն ասել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք միջուկային զենք կտեղակայեն Ռուսաստանի Դաշնությանն էլ ավելի մոտ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ասել է, որ պատրաստ է պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Սրանք այն խոսակցություններն են, որոնք դուք փորձում եք օգտագործել մեզ մեղադրելու համար»,-ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am