Ուկրաինական պատվիրակությունն ուղղաթիռներով ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների անցկացման վայր
Ուկրաինական պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացման վայր՝ Բելովեժսկայա Պուշչա։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հայտնի է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում «ռուսական առաջարկների» բլոկը բաղկացած է ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական մասերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական կողմից գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am