Աշխարհ

03.03.2022 19:22


Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները ռազմագերու կարգավիճակ չեն ստանա. ՌԴ ՊՆ

Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները ռազմագերու կարգավիճակ չեն ստանա. ՌԴ ՊՆ

Կիևին օգնելու համար Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները չեն կարողանա ռազմագերու կարգավիճակ ստանալ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ես ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Արևմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները՝ Կիևի ազգայնական վարչակարգին օգնելու համար, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն մարտիկներ չեն: Նրանք ռազմագերու կարգավիճակի իրավունք չունեն»,-ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանների բոլոր հարձակումներն Ուկրաինայում ռուսական զորքերի վրա իրականացվում են Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի կիրառմամբ։

Կոնաշենկովն ասել է, որ օտարերկրյա վարձկանները պատասխանատվության կենթարկվեն:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը