Աշխարհ

04.03.2022 07:19


Հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի է ընթանում. Պուտին (տեսանյութ)

Հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի է ընթանում. Պուտին (տեսանյութ)

Ուկրաինայում գործողության ընթացքում ռուս զինվորներն ու սպաները խիզախորեն են գործում՝ ինչպես իսկական հերոսներ։ Այս մասին հինգշաբթի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի եւ ըստ պլանի է ընթանում, բոլոր առաջադրված խնդիրները լուծվում են։

«Ուզում եմ ասել, որ հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի, ըստ պլանի է ընթանում։ Բոլոր առաջադրված խնդիրները հաջողությամբ լուծվում են»,-ասել է պետության ղեկավարը եւ խնդրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մանրամասն զեկուցել այդ մասին։

Այս խորագրի վերջին նյութերը