Աշխարհ

04.03.2022 19:16


ՆԱՍԱ-ի՝ Լուսնի վրա վայրէջքի օդաչուավոր առաքելությունը տեղի կունենա 2026 թվականից ոչ շուտ

ՆԱՍԱ-ի՝ Լուսնի վրա վայրէջքի օդաչուավոր առաքելությունը տեղի կունենա 2026 թվականից ոչ շուտ

Artemis ծրագրի շրջանակներում ՆԱՍԱ-ի՝ Լուսնի վրա վայրէջքի առաջին առաքելությունը տեղի կունենա 2026 թվականից ոչ շուտ։ Այս մասին տիեզերքի ու ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ՆԱՍԱ-ի գլխավոր տեսուչ Փոլ Մարտինը:

«Հաշվի առնելով ՆԱՍԱ-ի հաջորդ սերնդի՝ մարդու վայրէջքի համակարգի և տիեզերանավերի մշակման և փորձարկման համար անհրաժեշտ ժամանակը, մենք ենթադրում ենք, որ անձնակազմի Լուսնի վրա վայրէջքի ամսաթիվը հավանաբար կտեղափոխվի առնվազն մինչև 2026 թվական»,-ասել է Մարտինը:

Նախատեսվում է, որ Artemis-ի առաջին չորս առաքելությունները յուրաքանչյուրը 4.1 միլիարդ կարժենան:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը