Աշխարհ

04.03.2022 12:02


Վրաստանում կորոնավիրուսի 1 365 նոր դեպք է բացահայտվել

Վրաստանում կորոնավիրուսի 1 365 նոր դեպք է բացահայտվել

Մարտի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 365 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 9 790 մարդ, մահացել է 32 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 620 639, այստեղից ապաքինվել է 1 539 413 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 306:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9 671 փորձարկում, այդ թվում 6 495-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 3 176-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 14.11% է, վերջին 14 օրվանը՝ 22.6%, վերջին 7 օրվանը՝ 18.07%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 823 646 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 188 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը