Հակոբ Արշակյանը կառավարությանը կառաջարկի՞ արտագաղթել Սիբիր (տեսանյութ)
Մի հատ երիտասարդական նախաձեռնություն կար, անունը՝ «Հիմա»․ այդ կազմակերպության անդամները 2011 թվականի մարտի 18-ին, հավաքվել էին կառավարության շենքի առաջ, ուղեգրերով, պաստառներով ու կառավարությանը կոչ էին անում գործուղվել Սիբիր։ Իրենց արդարացի դժգոհությունն էին հայտնում այն կապակցությամբ, որ միգրացիոն կենտրոններ են բացվել Հայաստանում։
Հակոբ Արշակյան անունով մի ջահել կար նրանց մեջ, ելույթ ունեցավ ու ասաց հետևյալը․ «Դրանով նրանք նպաստում են Հայաստանից արտագաղթին․ կոչ ենք անում կառավարությանը եթե այդպիսի միգրացիոն կենտրոններ են բացվել, թող իրենք էլ դիմեն այդ միգրացիոն կենտրոններին, գնան աշխատելու այդ տեղերը։ Մենքր դրանց կարիքը չունենք»։
Այդ երիտասարդը հիմա ԱԺ փոխնախագահ է, անգամ ԱԺ նախագահի պարտականություններն է կատարում, մի երկար ժամանակ էլ նախարար աշխատեց, ու ի՞նչ։ 2021 թվականին Հայաստանից մեկնել ու չի վեչրադարձել 73 571 քաղաքացի, մինչդեռ 2011-ին, երբ նա բողոքի ցույց էր անում, Հայաստանից գնացած-չեկածների թիվն անհամեմատ քիչ էր՝ 43․800 մարդ։ Փաստորեն, հիմա նա կրկնակի առիթ պետք է ունենա կառավարությանը ոչ թե գործուղելու, այլ աքսորելու Սիբիր։
Կարծում ենք՝ վիճծառայության՝ թվերն ամփոփելուց հետո նա կվերցնի 11 տարվա վաղեմության այն պաստառները և կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կկազմակերպի, լրատվամիջոցներս էլ հաճույքով կլուսաբանենք։

Մանրամասն՝ Ա1+-ի արխիվային տեսանյութում։
Աղբյուրը՝ yerevan.today