Աշխարհ

04.03.2022 19:09


ԵՄ-ն կդադարեցնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը

ԵՄ-ն կդադարեցնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը

ԵՄ-ն դադարեցնում Է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանամերձ համագործակցության ծրագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հաղորդել են Եվրոպական հանձնաժողովում (ԵՀ):

Նաեւ ԵՄ-ն չի պլանավորում նոր համաձայնագրեր կնքել ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ:

«Եվրահանձնաժողովը դադարեցրել Է Ռուսաստանի եւ Բելառուսի հետ համագործակցությունը սահմանամերձ համագործակցության ծրագրերի գործիքակազմի հետ»,-ասվում Է ԵՀ-ի տարածած փաստաթղթում: Հաղորդվում Է, որ համագործակցությունը նաեւ դադարեցվում Է Բալթիկ ծովի տարածաշրջանի «Ինտերեգ» ծրագրի ուղղությամբ:

«ԵՄ-ն նոր համաձայնագրեր չի կնքի ռուսաստանյան հետազոտական կենտրոնների հետ»,-իր հերթին հաղորդել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը՝ հանդես գալով Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը