ՌԴ-ն լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել, որպեսզի Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչները հեռանալու հնարավորություն ունենան: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,-հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են հումանիտար միջանցքները և ելքի ուղիները։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am