Աշխարհ

05.03.2022 15:34


Չիլիի ափերին սատկած ավելի քան 100 պինգվին և այլ թռչուններ են հայտնաբերվել

Չիլիի ափերին սատկած ավելի քան 100 պինգվին և այլ թռչուններ են հայտնաբերվել

Չիլիի իշխանությունները փորձում են պարզել, թե ինչու են սատկել ավելի քան 115 մագելանյան պինգվինները, որոնք հայտնաբերվել են Արաուկանիա շրջանի ծովափնյա հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, սատկած հայտնաբերվել են 104 մոխրագույն մրրկահավ, հինգ ձկնկուլ, մեկ երիտասարդ ծովառյուծ և մեկ դելֆին:

Դեպքի վայր եկած մասնագետները հետազոտել են 4 կմ ծովափնյա գիծը և մի քանի սատկած կենդանու մարմին ուղարկել են փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը