Ռուսաստանն Ուկրաինայից չի ստացել ժամկետներ հաջորդ հանդիպման վերաբերյալ. Լավրով
Ռուսական կողմն Ուկրաինայից դեռևս տեղեկություններ չի ստացել բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետների վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դեռևս նոր ժամկետներ չենք ստացել: Ինչպես հայտնի էր մեր ուկրաինացի գործընկերներին, մենք պատրաստ էինք դեռ երեկ երեկոյան անցկացնելու երրորդ փուլը»,-ասել է Լավրովը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարի հետ կապված իրադրությունը տարօրինակ է թվում, քանի որ ուկրաինական կողմն անընդհատ պատճառներ է փնտրում հետաձգելու հերթական հանդիպումը:
«Թվում է՝ բոլորը հետաքրքրված են հնարավորինս արագ հասնելու համաձայնության իրադրության կարգավորման շուրջ: Սակայն մյուս կողմից, թվում է՝ ամենաշահագրգիռ կողմը՝ ուկրաինականը, մշտապես ինչ-որ պատրվակներ է հորինում՝ հետաձգելու հերթական հանդիպումը»,-ասել է ԱԳ նախարարը: