Հայաստանը պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանը, որպես «ագրեսոր», պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի Ադրբեջանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կարևոր է, որ աշխարհն իմանա «հայկական բարբարոսության» մասին, այն պետք է պատժվի, մենք պատերազմի ժամանակ այնպես ենք պատժել, որ երբեք չեն մոռանա, բայց «ագրեսորը» պետք է պատժվի նաև միջազգային մակարդակով։ Իհարկե, փոխհատուցման խնդիր կա, մենք փոխհատուցում ենք պահանջում։ Արդեն ներգրավել ենք միջազգային կառույցներ և իրավաբանների խմբեր, որոնք կօգնեն մեզ բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի համար մենք պետք է մեր համագործակցությունը հարմարեցնենք այս կարևոր իրողությանը»,-ասել է Ալիևը:

Աղբյուրը՝ aysor.am