Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում
Visa-ն և Mastercard-ը դադարեցնում են աշխատանքը Ռուսաստանում։ Տեղեկությունը հայտնում է Financial Post-ը։ Խոսքը այն մասին է, որ Ռուսաստանում թողարկված քարտերը չեն աշխատի երկրի սահմաններից դուրս, իսկ արտասահմանում թողարկված քարտերը չեն աշխատի Ռուսաստանի տարածքում:
Ռուսաստանում թողարկված քարտերը կգործեն երկրի տարածքում սովորականի նման, բացառությամբ՝ հնարավոր չի լինի արտասահմանյան կայքերից օնլայն առևտուր անել։
ՌԴ Կենտրոնական բանկը, մեկնաբանելով Visa և Mastercard քարտերի ստեղծված իրավիճակը նշում է, որ հաճախորդների միջոցները, որոնք կապված են նման քարտերի հետ, լիովին պահպանված է և հասանելի կլինեն։ Ռուսաստանում քարտապանները հնարավորություն կունենան իրականացնել սովորական գործառնություններ բանկոմատներում, վճարել քարտերի միջոցով և քարտից քարտ փոխանցումներ կատարել:
Արտասահման մեկնելիս ռուսաստանցիներին խորհուրդ են տալիս ունենալ կանխիկ գումար կամ օգտագործել «Միր» քարտ, որն այսօր ընդունում են Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Վիետնամում, Բելառուսում և Տաջիկստանում։
ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Վճարային քարտերի ազգային համակարգը, տեղեկացնում է, որ «Мир»-Union Pay քարտերն ընդունվում են ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի 180 երկրներում, որոնք համագործակցում են UnionPay-ի հետ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am