Աշխարհ

07.03.2022 10:28


TikTok-ը կեղծ լուրերի մասին օրենքի պատճառով դադարեցնում է աշխատանքը ՌԴ-ում

TikTok-ը կեղծ լուրերի մասին օրենքի պատճառով դադարեցնում է աշխատանքը ՌԴ-ում

Սոցիալական մեդիայի TikTok հավելվածը ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը Ռուսաստանում՝ կեղծ լուրերի մասին օրենքի պատճառով։ Այս մասին ասվում է TikTok-ի թվիթերյան գրառման մեջ։

«Ռուսաստանում «կեղծ լուրերի» մասին նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումը և նոր բովանդակության տարածումը մեր տեսածառայության համար, մինչ այս կդիտարկենք այս օրենքի հետևանքները: Ներծրագրային հաղորդագրությունների մեր ծառայության վրա սա չի ազդի»,-գրված է հաղորդագրությունում:

Ընկերությունը խոստացել է, որ կշարունակի գնահատել Ռուսաստանում փոփոխվող հանգամանքները՝ որոշելու, թե երբ ծառայությունը կարող է ամբողջությամբ վերսկսել իր աշխատանքը՝ անվտանգությունը դարձնելով ընկերության առաջնահերթությունը:

Հիշեցնենք, որ օտարերկրյա ընկերությունները զանգվածաբար լքում են ռուսական շուկան այն բանից հետո, երբ Արևմուտքը խիստ պատժամիջոցներ է սահմանել ընդդեմ ՌԴ-ի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու առնչությամբ:

Նշենք, որ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը քրեական պատիժ և ծանր տուգանքներ է սահմանում ռուսական բանակը վարկաբեկող կեղծիքների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի համար։

Փաստաթղթում նշվում է, որ նման հանցագործության համար ազատազրկման ժամկետը կարող է լինել մինչև 15 տարի, այն կկիրառվի, եթե ՌԴհատուկ ռազմական գործողության վերաբերյալ տարածված կեղծիքները ծանր հետևանքներ ունենան։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը