Աշխարհ

07.03.2022 15:45


Մեխիկոյում կհանվեն կորոնավիրուսի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները

Մեխիկոյում կհանվեն կորոնավիրուսի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի իշխանությունները որոշում են ընդունել մարտի 7-ից հանել կորոնավիրուսի դեմ գործող բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը:

Նա տեղեկացրել է, որ բոլոր տեսակի գործունեությունները, այդ թվում և ուսուցումն արդեն կարող են իրականացվել առանց սահմանափակումների:

Պաշտոնական տվյալներով, Մեխիկոյի 15 տարեկանից բարձր բնակիչների 98 տոկոսը, որը կազմում է շուրջ 7.33 մլն մարդ, կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված է, իսկ բուստերային պատվաստում ստացել է 6 մլն մարդ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը