Աշխարհ

07.03.2022 19:20


ВА.2 օմիկրոն շտամով վարակման ամենահաճախ հանդիպող ախտանշանները

ВА.2 օմիկրոն շտամով վարակման ամենահաճախ հանդիպող ախտանշանները

ВА.2 օմիկրոն շտամով վարակումն ամենից հաճախ դրսևորվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են հոգնածությունը և գլխապտույտը։ Հաճախ տեղի է ունենում նաև հոտառության կորուստ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գենային ինժեներիայի և կենսատոխնոլոգիայի գիտական խմբի ղեկավար Աննա Չերկաշինան։

Մասնագետի խոսքով՝ ВА.2 օմիկրոն շտամը սովորաբար արտահայտվում է հոգնածությամբ և գլխապտույտով։ Հնարավոր են նաև այլ ախտանշաններ, մասնավորապես՝ հազ, փռշտոց, կոկորդի ցավեր և հոտառության կորուստ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ այժմ ВА.2 ենթատեսակը հայտնաբերվել է Ռուսաստանի բոլոր շրջաններում։ Դրա բաժինը Ռուսաստանում կազմում է վարակումների ընդհանուր թվի մոտ 8 տոկոսը։ Նշենք, որ այդ ենթատեսակի տարածման մասին տվյալներ Հայաստանում դեռ չկան։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը