Աշխարհ

07.03.2022 13:10


Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 խմ-ի համար 3600 դոլարը

Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 խմ-ի համար 3600 դոլարը

Եվրոպայի բորսայում գազի գինը չորրորդ առևտրային օրն անընդմեջ թարմացնում է պատմական ռեկորդը և այսօրվա սակարկությունների ընթացքում գերազանցել է 1000 խմ-ի դիմաց 3600 դոլարը։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս են վկայում առևտրի տվյալները:

Ընդհանուր առմամբ, առևտրի սկզբից գազի գինը աճել է ավելի քան 67%-ով։

Վերջին ռեկորդը սահմանվել էր մարտի 5-ին, երբ Եվրոպայում գազի գինը գերազանցել էր 2400 դոլարը 1000 խորանարդ մետրի համար։

Այս խորագրի վերջին նյութերը