Աշխարհ

08.03.2022 18:20


Հարավային Ֆլորիդայում ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա վրա 5-ամյա աշակերտ է «հարձակվել»

Հարավային Ֆլորիդայում ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա վրա 5-ամյա աշակերտ է «հարձակվել»

Հարավային Ֆլորիդայում ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, որբ նրա վրա 5-ամյա աշակերտ է «հարձակվել»։

Փրկարարները նրան գտել են Փայնս Լեյքսի տարրական դպրոցում «գետնին պատի մոտ նստած, ուշաթափ վիճակում»։

«Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 5-ամյա երեխային ստիպված են եղել դասասենյակից հեռացնել՝ «իրեր նետելու» և «աթոռները շրջելու» համար»,-հայտնել է ոստիկանությունը։ Տղային տեղափոխել են դատարկ հանգստի սենյակ, որտեղ ենթադրաբար տեղի է ունեցել ուսուցչի վրա հարձակումը։

Տղային «ծանրացուցիչ հանգամանքներում ձեռքերով, բռունցքներով և ոտքերով հարձակվելու» մեղադրանք է առաջադրվել։

Դպրոցում նախադպրոցականից մինչև հինգերորդ դասարանի տարիքի մոտ 800 աշակերտ է սովորում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը