Բացահայտվել են Windows 12-ի առաջին առանձնահատկությունները
Microsoft-ի նոր օպերացիոն համակարգը կարող է հայտնվել 2025թ․ վերջին՝ Windows 10-ի աջակցության ավարտից անմիջապես հետո, հայտնում է TechRadar-ը։
Լրագրողները Microsoft-ի հաջորդ օպերացիոն համակարգի առաջին առանձնահատկությունները ինսայդերների լուրերի վրա հիմնվելով են թվարկել: Բացահայտված տվյալների համաձայն՝ Windows 12-ը կարող է ունենալ միավորված հավելված, որը կներառի Teams և Skype ծառայությունները։ Հեղինակները կարծում են նաև, որ օպերացիոն համակարգում կավելացվեն անհատականացման նոր գործառույթներ, օրինակ՝ անիմացիոն պաստառներ։
ՕՀ-ի հաջորդ խոշոր թարմացումը կարող է լինել սթրիմինգի և պոդքաստի համար ներկառուցված հավելվածը, որի նմանն առկա է Apple-ի մրցունակ օպերացիոն համակարգում: Սպասվում է նաև, որ Windows 12-ում կավելացվի ծառայություն, որը թույլ կտա խաղացողներին պատկերը էկրանից, տեսախցիկից և խոսափողից դեպի ինտերնետ հեռարձակել:
Աղբյուրները հայտնել են, որ Microsoft-ում կարելի է ՕՀ-ի և Android սմարթֆոնների սինխրոնիզացման նոր միջոցների վրա աշխատել: Որպես օրինակ՝ հեղինակները նշել են Samsung-ի DeX հարթակը, որը թույլ է տալիս հեռախոսը միացնել մոնիտորին և օգտագործել այն որպես համակարգիչ։
Մասնագետները կարծում են, որ նոր ՕՀ-ի մասին 2025թ․ վերջին կարող է ազդարարվել, մինչ այդ Microsoft-ը կդադարեցնի Windows 10-ի աջակցությունը։

Աղբյուրը՝ news.am