Աշխարհ

08.03.2022 15:08


Բրիտանացի գիտնականները կուսումնասիրեն վիկինգների զենքի քիմիական բաղադրությունը

Բրիտանացի գիտնականները կուսումնասիրեն վիկինգների զենքի քիմիական բաղադրությունը

Նոթինգհեմի համալսարանի մի խումբ գիտնականներ սկսել են ուսումնասիրել այն մետաղների քիմիական բաղադրությունը, որոնցից պատրաստվել են վիկինգների զենքերը: Դա թույլ կտա մասնագետներին որոշել դրանց ծագումը։ Հետազոտության արդյունքները պատմաբաններին կօգնեն ավելի լավ հասկանալ այն կարևոր իրադարձությունները, որոնք փոխել են Անգլիայի պատմության ընթացքը, հայտնում է Ancient Origins-ը:

Համաձայն Նոթինգհեմի համալսարանի զեկույցի, փորձագետները ուսումնասիրում են վիկինգների դարաշրջանի 90 մետաղական արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել են տարբեր ժամանակներում՝ ողջ Անգլիայում: Պատմաբանները կուսումնասիրեն այն զենքերը, որոնք սկանդինավյան զավթիչների կողմից օգտագործվել են Հյուսիսային Յորքշիրում և Բեբինգթոն Հիթում Ֆուլֆորդի մարտերում, Լինքոլնշիրում գտնվող Տորքսիի վիկինգների ճամբարի զենքերը և վիկինգների նախկին Մեոլս նավահանգստում հայտնաբերված արտեֆակտները:

Վիկինգների զենքերը նրանց օգնել են Բրիտանիայի տարբեր տարածքներում նվաճումների ժամանակ։ Անկախ նրանից, թե քանի անգամ են պարտվել վիկինգները՝ սկսած մ.թ. 793-ից, երբ նրանք առաջին անգամ հիմնավորվեցին Բրիտանիայում, մինչև մ.թ. 1066թ., երբ Վիլյամ Նվաճողը դարձավ Անգլիայի թագավոր, նրանք ցուցաբերել են զարմանալի համառություն և միշտ հասել են իրենց նպատակներին:

1066թ․ սեպտեմբերի 20-ին Ֆուլֆորդի ճակատամարտը անգլո-սաքսոնական և սկանդինավյան զորքերի վերջին բախումներից մեկն է եղել, երբ վիկինգները ջախջախել են անգլիական զորքերին, բայց հինգ օր անց՝ 1066թ․ սեպտեմբերի 25-ին իրենք են պարտվել Ստեմֆորդ Բրիջի ճակատամարտում։ 1066թ․ հոկտեմբերի 14-ին Հասթինգսի ճակատամարտը անգլոսաքսերի վերջնական պարտությունն է եղել։

Ըստ հետազոտողների՝ 1066թ․ սեպտեմբերին երկու մարտերի միջև ընկած ժամանակահատվածում վիկինգները Ֆուլֆորդի ճամբարում ստեղծել են երկաթի մշակման շարժական կայաններ, որոնք, սակայն, ստիպված են եղել լքել Ստեմֆորդում կրած պարտությունից հետո։ Զենքի մեծ մասը, որն ուսումնասիրում է Նոթինգհեմի համալսարանի հետազոտական խումբը, արտադրվել է հենց այս ժամանակահատվածում։

Գիտնականներն ուզում են երկաթի, կապարի և ստրոնցիումի իզոտոպների անալիզի միջոցով որոշել մետաղի քիմիական իզոտոպային հետքը վիկինգների զենքերում: Կապարի իզոտոպային անալիզն արդեն հաջողությամբ օգտագործվել է արծաթի և պղնձի հնագույն մետաղական արտեֆակտների ծագումը որոշելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը