Աշխարհ

08.03.2022 21:11


Արգելվում է Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումը ԱՄՆ. Բայդեն

Արգելվում է Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումը ԱՄՆ. Բայդեն

Վաշինգտոնն արգելում է էներգակիրների ներկրումը Ռուսաստանից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նրա խոսքով՝ այս որոշումը պաշտպանել են երկու կուսակցությունները։

Միաաժամանակ, Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը հասկանում է, որ եվրոպական դաշնակիցները չեն կարողանա միանալ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքին։

Նա նախազգուշացրել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով երկրում բենզինի գները կշարունակեն աճել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը