Աշխարհ

09.03.2022 10:25


Մեծ Բրիտանիան կհրաժարվի ռուսական նավթից․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիան կհրաժարվի ռուսական նավթից․ Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաստատել է էներգետիկայի նախարարի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ երկիրը կհրաժարվի ռուսական նավթի ներկրումից մինչև 2022 թվականի վերջ։

«Ուկրաինայի անօրինական ներխուժումից հետո Պուտինի ռեժիմին հասցված ևս մեկ տնտեսական հարվածով Մեծ Բրիտանիան այս տարվա ընթացքում կհեռանա ռուսական նավթից՝ հենվելով միջազգային տնտեսական պատժամիջոցների մեր կոշտ փաթեթի վրա»,-ասվում է Ջոնսոնի հայտարարության մեջ:

«Մենք վստահ ենք, որ դրան կարելի է հասնել մեկ տարվա ընթացքում, ինչը ընկերություններին բավական ժամանակ է տալիս հարմարվելու և պաշտպանելու սպառողներին»,-նշել է Բրիտանիայի վարչապետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը