Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հեռախոսազրույցից
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ռուսաստանից նավթի ու գազի ներկրումն արգելելու մասին։
The Wall Street Journal–ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահն այդ թեմայով ցանկացել է քննարկում ունենալ նման պաշար ունեցող երկրների ղեկավարների հետ։ Սակայն, մերձավորարևելյան երկու երկրների ղեկավարները հրաժարվել են հեռախոսազրույցներից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որը ցանկանում էր քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և նավթի արդյունահանման ավելացման հնարավորությունը՝ համաշխարհային գները նվազեցնելու համար։
«Հեռախոսազրույցի հետ կապված ակնկալիքներ կային, բայց այն չկայացավ»,-մեջբերում է հրատարակությունը ամերիկացի պաշտոնյայի խոսքերը՝ կապված Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ Բայդենի բանակցությունների պլանների մասին։

Աղբյուրը՝ tert.am