Աշխարհ

10.03.2022 10:20


Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 13,6 միլիարդ դոլար հատկացնելու օգտին

Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 13,6 միլիարդ դոլար հատկացնելու օգտին

Լույս մարտի 10-ն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու օգտին։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ գումարից մոտ 6,5 միլիարդը հատկացվել է Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, մնացածը՝ մարդասիրական և տնտեսական օգնության այլ գերատեսչություններին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը