Աշխարհ

10.03.2022 20:40


Հնագետները հնագույն վամպիր կաղամարին Բայդենի պատվին են անվանակոչել

Հնագետները հնագույն վամպիր կաղամարին Բայդենի պատվին են անվանակոչել

Նյու Յորքի Բնագիտության ամերիկյան թանգարանի հնագետները նկարագրել են Մոնտանայում հայտնաբերված 328 մլն տարվա վաղեմության բրածո վամպիր ութոտնուկի նախնիների նոր տեսակը՝ Syllipsimopodi bideni-ն, որը մոտ 12 սմ երկարություն ունի, և ամենահին գլխոտանին է՝ տասը վերջույթների վրա ծծիչներով, գրում է Nature Communications-ը:

Այժմյան Մոնտանայի Ֆերգուս շրջանի տարածքում, որտեղ հայտնաբերվել է գտածոն, 328 միլիոն տարի առաջ մուսոնային կլիմա է եղել: Այն ժամանակ այս տարածաշրջանը ծովային ծովածոց էր, որը հիշեցնում էր Հարավային Ասիայի Բենգալյան ծոցը։

1988-ին բրածոն նվիրաբերվել է Կանադայում Օնտարիոյի Թագավորական թանգարանին, բայց տասնամյակներ անշարժ գցած է եղել սեղանի դարակում, մինչև Նյու Յորքի Բնագիտության ամերիկյան թանգարանից հնէաբան Քրիստոֆեր Ուեյլենը ուշադրություն չի դարձրել դրա վրա:

Ուեյլենն ու նրա գործընկերներն ասում են, որ իրենց ուսումնասիրած բրածոն վամպիրոտոդների հայտնի նախնիներից ամենահինն է, այդ խմբում են վամպիր կաղամարները և ութոտնուկները: Սա կասկածի տակ է դնում 82 մլն տարի առաջ այս խմբի առաջացման մասին ամենավաղ վկայությունները։ Տեսակը կոչվել է Syllipsimopodi bideni՝ ի նշանավորումն Ջո Բայդենի նախագահության մեկնարկի, քանի որ գիտնականներն այն ժամանակ «ոգևորված են եղել կլիմայի փոփոխության դեմ պայքարի և գիտական հետազոտությունները ֆինանսավորելու նրա ծրագրերով», ինչպես ասում է Ուեյլենը:

Բայդենը առաջին նախագահը չէ, որի պատվին որևէ տեսակ է անվանակոչվում։ Այսպես, նախագահ Դոնալդ Թրամփի պատվին որդ և լուսատտիկ է անվանակոչվել, իսկ Բարաք Օբամայի անունը տրվել է միանգամից ինը տեսակի, որոնց թվում ձկներ և քարաքոսներ կան։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը