Էրդողանն ու Ալիևը Անկարայում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին
Անկարայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումը տևել է 4 ժամից ավելի, Էրդողանն ու Ալիևն ընդգծել են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացմամբ Ադբեջանի ու Թուրքիայի եղբայրական, բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները նոր մակարդակի են հասել։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման, հայտարարել են, թե «Զանգեզուրի միջանցքի» «բացումը» նոր հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանի համար, այս համատեքստում Էրդողանն ու Ալիևը կարևորել են նաև Կարս-Նախիջևան երկաթուղու անցկացումը։
Էրդողանն ու Ալիևը հանդիպման ընթացքում կարևորել են նաև ռազմական, ռազմատեխնիկական բնագավառներում Թուրքիայի և Ադրբեջանի «հաջողված համագործակցությունը» խորացնելուն ուղղված հետագա քայլերը` վերաբերող նաև ռազմական պատրաստության և ռազմական ուսուցման գործընթացներին։

Աղբյուրը՝ aysor.am