Աշխարհ

11.03.2022 20:07


101-ամյա տղամարդը սիրելի սպորտային խաղը իր երկարակեցության գրավականն է համարում

101-ամյա տղամարդը սիրելի սպորտային խաղը իր երկարակեցության գրավականն է համարում

Ամերիկացի 101-ամյա տղամարդը սիրելի սպորտային խաղը իր երկարակեցության գրավականն է համարում, հայտնում է WHTM-TV-ն։

Փենսիլվանիա նահանգի Մեքանիքսբերգ քաղաքի 101-ամյա բնակիչ Թիմ Թենջմենը շաբաթը մի քանի անգամ տարեցների բոուլինգի մրցումների է մասնակցում։ Լինելով մրցաշարի ամենատարեց խաղացողը, նա մրցաշարային աղյուսակում բոլորովին էլ վերջին տեղում չէ և երբեմն հմուտ նետումներով զարմացնում է մրցակիցներին: «Ես փորձում եմ մնալ աղյուսակի մեջտեղում, բայց ցանկանում եմ ավելի շատ միավորներ ստանալ»,-խոստովանել է տղամարդը:

Ամերիկացին հիշում է, թե ինչպես է սկսել բոուլինգով զբաղվել ընկերների հետ, սակայն այժմ նրանցից վերջինն է, ով պարբերաբար խաղում է։ «Շատ մարդիկ թոշակի են անցնում և պարզապես ոչինչ չեն անում, ինչը սխալ է: Բոուլինգը լավ մարզավիճակում է պահում քեզ, և յուրաքանչյուրը կարող է դրանով զբաղվել ցանկացած տարիքում»,-ասել է Դեբի Սիկան, որը երկարակյացի հետ նույն թիմում է խաղում:

Թենջմենը խոստովանել է, որ երկարակեցության հատուկ գաղտնիք չգիտի, սակայն կարծում է, որ իր փորձը կարող է երկարատև ակտիվ կյանքի օրինակ ծառայել։ 2022թ․ սկզբին կայացած մրցումների ժամանակ տղամարդը 267 կեգլի է խփել, և այժմ տեղական հեռուստաալիքը հոգացել է, որ հայրենակցի ձեռքբերումը ռեկորդների ազգային գրքում գրանցվի։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը