Աշխարհ

12.03.2022 15:54


Գվատեմալայում խստացրել են հղիության արհեստական ընդհատման պատիժն ու արգելել միասեռական ամուսնությունը

Գվատեմալայում խստացրել են հղիության արհեստական ընդհատման պատիժն ու արգելել միասեռական ամուսնությունը

Գվատեմալայի օրենսդիրները մեծացրել են ազատազրկման ժամկետը կանանց համար, որոնք դիմել են հղիության արհեստական ընդհատմանը, հաղորդում է AP-ն:

Գվատեմալայի Կոնգրեսը նաև ընդունել է «Կյանքի ու մահվան մասին» օրենքը, որն արգելում է միասեռական ամուսնությունները:

Նախագահ Ալեխանդրո Ջամաթեին ասել է, որ այդ իրադարձությունը հրավեր է, որպեսզի գվատեմալացիները միավորվեն կյանքերը բեղմնավորումից մինչև բնական մահ պաշտպանելու համար:

Գվատեմալացի կայանք, որոնք դատապարտվել են հղիությունն ընդհատելու համար, այժմ կարող են ազատազրկվել մինչև 10 տարի ժամկետով, իսկ նախկինում պատիժը սահմանվում էր առավելագույնը 3 տարով: Կոնգրեսն ավելի կոշտ պատիժ է սահմանել բժիշկների և այլ անձանց համար, որոնք օգնում են կանանց հղիությունն ընդհատելու հարցում: Հղիության արհեստական ընդհատումը թույլատրվում է, եթե մայրերի կյանքերը վտանգված են:

Օրենսդիրները, որոնք նպաստել են օրենքի ընդունմանը, հայտարարել են, որ այն անհրաժեշտ է, քանի որ հասարակությունում փոքրամասնություններն առաջարկում են մտածողություն և պրակտիկա, որն անհամատեղելի են քրիստոնեական բարոյականության հետ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը