Աշխարհ

12.03.2022 16:08


Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին հավկիթ են նետել

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի գլխին հավկիթ են նետել

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը երկրի հարավ-արևմտյան Մուասսակ կոմունա այցի ընթացքում հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ նրա գլխին հավկիթ են նետել:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետարանի շենքի մոտ, երբ գործիչը դուրս է եկել ավտոմեքենայից: La Depeche-ի տվյալներով՝ հավկիթը նետել է հաշմանդամություն ունեցող մի երեխայի հայր, ով փորձել է այդպիսով իր դժգոհությունը հայտնել Էրիկ Զեմուրի քաղաքական կուրսի առնչությամբ:

Ոստիկանությունն անմիջապես ձերբակալել է հարձակումն իրականացրած անձին:

Սա նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրիկ Զեմուրի դեմ առաջին հարձակումը չէ: 2021 թվականի դեկտեմբերին հարձակման հետևանքով նա կոտրել էր դաստակը:

Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին: Սահմանադրական խորհուրդը գրանցել է 12 թեկնածուի, այդ թվում և գործող նախագահ Էմանուել Մակրոնին:

Այս խորագրի վերջին նյութերը