Լրահոս

12.03.2022 20:00


Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը այսօր փլուզվել է: Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում լուրը հաստատել է, ապա նշել, որ ճանապարհը քանդվել է սողանքի հետևանքով:

Հարցին, թե այլընտրանքային ճանապարհի «այլընտրանքը» ո՞րն է, և ե՞րբ ճանապարհը բաց կլինի, վերջինս նշել է, որ այժմ վերանորոգման աշխատանքներ են տարվում, այսօր մինչև ժամը 19:00-ը ճանապարհը բաց կլինի:

Այս խորագրի վերջին նյութերը