Աշխարհ

14.03.2022 18:25


Գիտնականները մեռած աստղի մեծ պայթյուն են գրանցել

Գիտնականները մեռած աստղի մեծ պայթյուն են գրանցել

Մի խումբ միջազգային գիտնականներ մեռած աստղի մեծ պայթյուն են գրանցել, ինչը հզոր ալիքի է հանգեցրել, որն էլ իր հերթին մասնիկների հեռացում է առաջացրել: Ըստ գիտնականների, ալիքի ուժը ցրել է մասնիկները հնարավոր ամենաբարձր արագությամբ, գրում է Planet Today-ը:

Հաղորդվում է, որ գիտնականները հետևել են Rs Ophiuchi անվանմամբ աստղին: Աշխատանքի ղեկավարը բացատրել է, որ աստղային օբյեկտը գերնոր է և 15-20 տարին մեկ բռնկվում է:

Rs Ophiuchi աստղային համակարգը ներառում է մեկ սպիտակ գաճաճ և մեկ նորմալ աստղ: Աստիճանաբար գաճաճը քաշում է վերջինից նյութը, ինչը բերում է գերհագեցվածության։ Արդյունքում տեղի է ունենում պայթյուն, որը հանգեցնում է մոտակա տիեզերական նյութի, իսկ ավելի ստույգ՝ մասնիկների արագացման: Մասնիկները այնքան ուժեղ են մղման են ենթարկվում, որ ցրվում են լույսի արագությամբ:

Գիտնականների խոսքով՝ այս էֆեկտը ցույց է տալիս աստղերի հակումը «վամպիրիզմին»: Հետազոտության հեղինակը պարզաբանել է, որ նման երևույթ նկատվում է ամենուր, սակայն RS Ophiuchi-ի պայթյունի ուժը խորհրդավոր գործընթացներն ուսումնասիրելու նոր ուղիներ է բացում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը