Հնում մարդիկ իրենց նախնիների գործիքներն օգտագործում էին կարոտի զգացումից դրդված
Նախապատմական վայրերը լի են քարե գործիքներով, որոնք օգտագործվել են կյանքի առնվազն երկու ցիկլերի ընթացքում. սկզբում դրանք օգտագործվել են մի նպատակով, այնուհետև նետվել, իսկ որոշ ժամանակ անց նորից վերադարձել են աշխատանքի: Նոր ուսումնասիրությունը հետաքրքիր վարկած է առաջ քաշում այն մասին, թե ինչու է դա տեղի ունեցել: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։
Իսրայելցի և իտալացի հնագետներն ուսումնասիրել են 49 կայծքարային գործիքներ, որոնք հայտնաբերվել են Իսրայելի հարավային ափամերձ հարթավայրում գտնվող Ռևադիմ շրջանում։ Ուսումնասիրված գործիքները դուրս են բերվել մշակութային շերտից, որը մոտ 500 հազար տարեկան է։ Մանրադիտակով ուսումնասիրության միջոցով պարզվել է, որ այդ գործիքներից շատերն ունեցել են երկու ակտիվ եզրեր՝ հինն ու նորը:
«Նախապատմական մարդիկ հավաքել և վերամշակել են իրենց նախկինների կողմից շատ տարիներ առաջ նետված այս գործիքները՝ ակնհայտորեն ոչ հումքի պակասի պատճառով»,-բացատրել է Թել Ավիվի համալսարանից Բար Էֆրատին։
Հետազոտողները կարծում են, որ հնում մարդկանց համար նախատեսված այս գործիքները սենտիմենտալ արժեք են ունեցել և կրկին ընտրվել են այն զգացողությունների պատճառով, որոնք առաջացրել են դրանց նայելիս, և միգուցե անցյալի իրադարձությունների հետ կոնկրետ կապի պատճառով: Այս տեսակի հուշանվերները նոր սեփականատիրոջը կապում էին անցյալի սերունդների, ինչպես նաև որոշ վայրերի, իրադարձությունների և ընկերների հետ, որոնց նրանք հիշում էին: Այլ կերպ ասած, նախապատմական մարդիկ, որոնք ապրել են մոտ 500 հազար տարի առաջ, շատ չէին տարբերվում ժամանակակից զբոսաշրջիկներից, որոնք սիրում են հավաքել և պահել տարբեր տեսակի հուշանվերներ՝ թույլ տալով նրանց կատարել որոշ պարզ աշխատանք և միաժամանակ հիշեցնելով նոր սեփականատիրոջը անցյալի մասին։

Աղբյուրը՝ news.am