14-րդ դարի «ընձառյուծ» ոսկե հազվագյուտ մետաղադրամը 185 000 դոլարով է վաճառվել
14-րդ դարի «ընձառյուծ» ոսկե հազվագյուտ մետաղադրամը լոնդոնյան Մեյֆերի աճուրդում 140 000 ֆունտ սթեռլինգով (մոտ 185 000 դոլար) է վաճառվել:
Dix Noonan Webb աճուրդի տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ այն վաճառվել է Մեծ Բրիտանիայից մասնավոր գնորդի։
Մետաղադրամը հայտնաբերել է թոշակառու գիտաշխատող Էնդի Քարթերը, երբ 2019-ին դաշտում մետաղորսիչ է օգտագործել: «Ես պարզապես ապշած էի, երբ գտա այն», - ասել է Քարթերը The Guardian-ին:
Նրա խոսքով՝ իր «բախտը պարզապես բերել է», քանի որ չորս տարի առաջ թոշակի անցնելիս մետաղորսիչ է ձեռք բերել։
Ոսկե մետաղադրամի վրա պատկերված է ընձառյուծ, որը դրոշով ուղիղ նստած է: Դրա անվանական արժեքը երեք շիլլինգ կամ 36 արծաթե փենի է կազմել, որն այն ժամանակ միջին մարդու մոտավորապես մեկ ամսվա աշխատավարձն է եղել։

Աղբյուրը՝ news.am