Աշխարհ

15.03.2022 11:37


«ՌԴ ԶՈՒ-ն լիարժեք վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանի ամբողջ տարածքը». ՌԴ ՊՆ

«ՌԴ ԶՈՒ-ն լիարժեք վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանի ամբողջ տարածքը». ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը լիովին վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ամբողջ տարածքը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը լիարժեք վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ամբողջ տարածքը»,-ասել է նա։

Կոնաշենկովի խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ճեղքել է ուկրաինացի ազգայնականների պաշտպանությունը, վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը և հասել Վերխնետորեցկոե-Նովոսելովկա-2-ի սահման:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը