Աշխարհ

16.03.2022 18:46


Ինչու՞ չի կարելի շատ թորած ջուր խմել

Ինչու՞ չի կարելի շատ թորած ջուր խմել

Թորած ջուրը կարող է վտանգավոր լինել առողջության համար, և այն շատ խմելը վատ գաղափար է: Այս մասին զգուշացնում է գաստրոէնտերոլոգ Ալեքսանդրա Յակովլևան (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով՝ հանքային աղեր չպարունակող թորած ջրի հաճախակի օգտագործման դեպքում օրգանիզմում խախտվում է թթու-բազային հավասարակշռությունը: Այլ հնարավոր հետևանքներն են՝ նյութերի հավասարակշռության խախտումը, օստեոպորոզը, ինչպես նաև վիտամինների և հանքանյութերի պակասն օրգանիզմում:

«Այդպիսի ջուրը կարող է օրգանիզմից դուրս հանել աղերը, հանքանյութերը, կալցիումը, ֆոսֆորը, կալիումը, երկաթը և պղինձը, ինչի հետևանքով կարող են տուժել երիկամները, ատամների էմալը, սրտի մկանային հյուսվածքը, ոսկրային հյուսվածքը»,-նշել է գաստրոէնտերոլոգը։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը