Աշխարհ

16.03.2022 22:20


Թոշակառու կինը գումար է վաստակում՝ վաճառելով իր շան նկարած կտավները

Թոշակառու կինը գումար է վաստակում՝ վաճառելով իր շան նկարած կտավները

Ամերիկացի թոշակառուն ապրուստի միջոց է վաստակում՝ վաճառելով իր շան նկարած կտավները, գրում է Metro-ն։

58-ամյա Լիզա Քայթը իր ավստրալական հովվաշանը՝ Այվիին նկարել սկսել է սովորեցնել 2015թ․, երբ նա երկու տարեկան էր: Ինչպես պատմել է կինը, նա իր ընտանի կենդանու մեջ արվեստի հանդեպ ձգտում է նկատել, ուստի կենդանու տաղանդը ճիշտ հունով է տարել։

«Շատ ժամանակ չպահանջվեց նրան նկարել սովորեցնելու համար: Այվին սկսեց ջրաներկից, բայց այժմ ակրիլ է օգտագործում»,-ասել է Լիզան:

Յոթ տարի հովվաշունը հարյուրավոր նկարներ է «ստեղծել»։ Սկզբում Քայթը դրանք բաժանել է ընկերներին, իսկ հետո որոշել է վաճառել։ Պարզվել է, որ շան աշխատանքը շատ մարդկանց է դուր եկել, նրանք պատրաստ են եղել վճարել նկարների համար։

Լիզայի խոսքով՝ այս ողջ ընթավքում նա նկարների վաճառքից կարողացել է մոտ 19 000 դոլար վաստակել։ Կինը եկամտի մի մասը բարեգործությանն է տալիս։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը