Samsung-ը չի ցանկանում լքել ռուսական շուկան և գործողությունների պլան է մշակում
Հարավկորեական Samsung Electronics ընկերության ղեկավարությունը հետևում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին ու գործողությունների պլան է մշակում իր բիզնեսին պատճառվող վնասը նվազագույնի հասցնելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, չորեքշաբթի՝ մարտի 16-ին, հայտարարել է ընկերության փոխնախագահ Հան Չոն Հին։
«Մենք ուշադիր հետևում ենք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հետ կապված իրավիճակին»,-ասել է Հան Չոն Հի՝ պատասխանելով ռուսական շուկան լքելու մտադրությունների վերաբերյալ հարցին։ Նրա խոսքով՝ իրենք արտակարգի իրավիճակների դեպքում իրենց բիզնեսին հասվող վնասը նվազագույնի հասցնելու համար հատուկ գործողությունների պլան են մշակելու և գործելու են դրան համապատասխան։
Ընկերության փոխնախագահը նաև հիշեցրել է, որ ներկա պահին Samsung-ի արտադրանքի մատակարարումը Ռուսաստան դադարեցված է։ Ավելի վաղ սա բացատրվել է աշխարհաքաղաքական լարվածության պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրներով։ Միևնույն ժամանակ ընկերության՝ Կալուգայում հեռուստացույցների արտադրությամբ զբաղվող գործարանը շարունակում է գործել։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Աղբյուրը՝ tert.am