Աշխարհ

16.03.2022 21:44


ԱՀԿ-ն հայտնել Է շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության 8 տոկոս աճի մասին

ԱՀԿ-ն հայտնել Է շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության 8 տոկոս աճի մասին

Ավելի քան 11 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով անցած շաբաթվա ընթացքում, 43 հազարից ավելին մահացել Է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել Է 8 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը կրճատվել Է 17 տոկոսով, մարտի լույս 16-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է կազակերպության շաբաթական տեղեկագրում, «Էական նվազումից հետո, որը դիտվել Է հունվարի վերջից, COVID-19-ի նոր դեպքերի թիվը մարտի 7-ից մինչև 13-ն ընկած շաբաթվա ընթացքում 8 տոկոսով աճել Է»: Միևնույն ժամանակ մահացությունը շարունակում Է նվազել: Անցած յոթ օրում արձանագրվել Է 17 տոկոսով պակաս մահացու վախճան, քան նախընթաց շաբաթում: ԱՀԿ-ում ստացվել են հաղորդումներ 11 407 714 մարդու վարկաման մասին: Արձանագրվել Է 43 097 մահացու վախճան:

Նախորդ շաբաթվա (փետրվարի 28-ից մնչև մարտի 6-ը) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում Է արձանագրվել Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (29 տոկոսով), Աֆրիկայում (12 տոկոսով) և Եվրոպայում (2 տոկոսով): Միևնույն ժամանակ ԱՀԿ-ի մնացած երեք տարածաշրջաններում հիվանդացությունը նվազել Է: Առանձնապես Էական նվազում Է արձանագրվել Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (24 տոկոսով): Եվրոպային Է բաժին ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 44 տոկոսը: Մահացությունն աճել Է Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով): Մնացած տարածաշրջաններում այն նվազել Է, ընդ որում առանձնապես խիստ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (49 տոկոսով) և Աֆրիկայում (41տոկոսով): Եվրոպայում արձանագրվել Է նվազում 23 տոկոսով, Ամերիկայում՝ 15 տոկոսով: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել Կորեայի Հանրապետությունը (2 100 171): Այնուհետև հաջորդում են Վիետնամը (1 670 627), Գերմանիան (1 350 362), Նիդեռլանդները (475 290) և Ֆրանսիան (419 632): ԱՄՆ-ում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (9 078): Այնուհետև հաջորդում են Ռուսաստանը (4 530), Բրազիլիան (3 301), Ինդոնեզիան (1 994) և Չինաստանը (1 955): Մարտի 15-ի Երևանի ժամանակով 20:56-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 458 479 635 ախտահարվածների և 6 047 653 մահացածների մասին: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 1 413 309-ով, մահացու վախճաններինը՝ 3 805-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը