Աշխարհ

16.03.2022 19:00


ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը. Լավրով

ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Կազմակերպվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները: Մենք ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջեւ երկկողմ կապերի կարգավորման գործընթացը, և մեր կողմից պատրաստ ենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջև»,-ասել է Լավրովը:

Լավրովը նաև հայտնել է, որ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը