Աշխարհ

16.03.2022 21:58


«Դա կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին». Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

«Դա կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին». Կոբախիձեն հայտնել է, որ Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չենք միանա այդ պատժամիջոցներին, քանի որ մեզ համար առաջնահերթը վրացական պետության և վրաց ժողովրդի շահերի պաշտպանությունն է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը կարող է ծանր հարված լինել մեր երկրին ու ժողովուրդին»,-հայտարարել է նա:

Կոմաբխիձեի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեմ միանալու պահանջը ներկայացնում է Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժումը։

«Պատերազմի կուսակցությունը՝ ի դեմս Ազգային միացյալ շարժման, իր սադրիչ գործողություններով ոչ միայն պահանջում է միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, այլև պահանջում է որպեսզի Վրաստանը միանա ռազմական գործողություններին»,-նշել է Կոբախիձեն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը