Լրահոս

17.03.2022 09:16


Դիրքերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դին. ՊՆ

Դիրքերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դին. ՊՆ

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Կապանի Շիկահողի մարտական դիրքերում ծառայակից ընկերների միջև սուր վեճ է տեղի ունեցել: Վեճի արդյունքում զինվորներից մեկը ծանր վիրավորում է հասցրել զինակցին, ապա ինքնասպան է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը