Աշխարհ

17.03.2022 19:20


BMW-ն և VW-ն զգուշացնում են պահեստամասերի պակասի մասին

BMW-ն և VW-ն զգուշացնում են պահեստամասերի պակասի մասին

Այս շաբաթ BMW-ն և Volkswagen-ը զգուշացրել են, որ ուկրաինական կոնֆլիկտը որոշ կարևոր բաղադրիչների պակաս է առաջացրել՝ ստիպելով ընկերություններին կրճատել ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայում, հայտնում է AP-ն։

Գերմանական երկու ավտոարտադրողները հայտարարել են, որ պատերազմը «բացասական» ազդեցություն է թողնում ավտոմեքենաների մատակարարման շղթաների վրա, որոնք արդեն տուժել են կիսահաղորդիչների պակասից:

BMW-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայում իր մատակարարների հետ կապված խոչընդոտները ստիպել են ավտոարտադրողին հարմարեցնել կամ դադարեցնել արտադրությունը մի շարք գործարաններում, ինչը կարող է բացասաբար ազդել վաճառքների ցուցանիշների վրա:

BMW-ն հայտարարել է, որ ճգնաժամը ստիպել է իր մատակարարներին կրճատել կամ դադարեցնել ամրագոտիների արտադրությունը, ինչը, իր հերթին, ստիպել է ավտոարտադրողին կրճատել սեփական արտադրությունը:

Volkswagen-ը հայտարարել է, որ աջակցում է լարերի ժապավեն ամրակների ուկրաինական մատակարարներին, քանի որ նրանք փորձում են շարունակել իրենց գործունեությունը:

«Գերիշխող սահմանափակումն իսկապես լարերի ժապավեն ապրակներն են»,-ասել է գործադիր տնօրեն Հերբերտ Դիսը: Ընկերությունը դրանք ստանում է Ուկրաինայի 11 գործարաններից, որոնցից ինը աշխատում են «կրճատված հզորությամբ»։ «Մենք չենք կարող ակնկալել, որ դա կշարունակվի,-ասել է նա, ուստի VW-ն աշխատում է արտադրության վերափոխման վրա, ինչը որոշ ժամանակ կպահանջի»:

Volkswagen-ը հայտնել է, որ նաև տեղափոխում է իր ավտոմեքենաների արտադրության մի մասը Եվրոպայից այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Չինաստան և Հարավային Ամերիկա:

Երկու ընկերություններն էլ պատերազմի սկսվելուց հետո դադարեցրել են Ռուսաստանում ավտոմեքենաների արտադրությունը, ինչպես նաև արտահանումը երկիր։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը