Լրահոս

26.07.2011 15:10


ՀԱԿ–ին ուղիղ եթեր տրամադրելու առաջարկը մերժվել է

ՀԱԿ–ին ուղիղ եթեր տրամադրելու առաջարկը մերժվել է

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ–իշխանություն երկխոսության շրջանակներում կողմերի 2-րդ հանդիպումը։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկություն է արել, որ իրենց տրամադրվի ուղիղ եթեր, սակայն այն մերժվել է կոալիցիայի ներկայացուցիչների կողմից։ Մասնավորապես Դավիթ Հարությունյանն ասել է, որ դա անարդյունավետ կլինի, որովհետև կողմերը կսկսեն ներկայացնել իրենց դիրքորոշումները, և դրա հետևանքով երկխոսությունը երկրորդական պլան կմղվի։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Սարգիս Հացպանյանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու հարցը։ Հարցին՝ ինչո՞ւ չի քննարկվում նաև Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու հարցը, արդյոք պատճառն ա՞յն է, որ նա դեմ է արտահայտվում ՀԱԿ–ին, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, որ պատճառն այն է, որ ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, երբ Սարգիս Հացպանյանը քաղբանտարկյալ էր, Լևոն Տեր–Պետրոսյանը պահանջել էր ազատություն քաղբանտարկյալներին, ինրպես նաև քաղաքացիություն Սարգիս Հացպանյանին։ Այդ է պատճառը, որ իրենք բարձրացնում են միայն Սարգիս Հացպանյանին քաղաքացիություն շնորհելու հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը