Լրահոս

26.07.2011 16:08


Դահլիճ չտրամադրելու պատճառով «Սարդարապատ» նախաձեռնության կազմակերպված միջոցառումը հետաձգվել է

Հուլիսի 27-ին, ժամը 13։00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Combined Hall» դահլիճում պետք է տեղի ունենար «Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի բանախոսությամբ «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան և հեռանկարները» թեմայով քննարկում։

«Կոնգրես» հյուրանոցի ներկայացուցիչը հուլիսի 26–ին «Սարդարապատ» նախաձեռնության պատասխանատուին իրազեկեց, որ «Combined Hall» դահլիճը տեխնիկական պատճառներով չի կարող սպասարկել այդ միջոցառումը, թեև առկա էր փոխադարձ պայմանավորվածություն։

Հայաստանի իշխող ռեժիմը հավատարիմ իր որդեգրած ներքին հակաժողովրդական քաղաքականության, վերջին երկու ամսում երկրորդ անգամ անուղղակի միջամտությամբ արգելում է «Սարդարապատ» նախաձեռնության կազմակերպված միջոցառումները։

Այնուամենայնիվ, Policy Forum Armenia» կազմակերպության համանախագահ Դավիթ Գրիգորյանի հետ կլոր սեղանը տեղի կունենա  հուլիսի 27-ին, ժամը 13։00-ին ՄԻԺԻ գրասենյակում /հասցեն՝Այգեձոր 4/1/։

«Սարդարապատ» նախաձեռնության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը