Աշխարհ

18.03.2022 21:25


Օլգա Բուզովան այս տարի պատրաստվում է ամուսնանալ

Օլգա Բուզովան այս տարի պատրաստվում է ամուսնանալ

Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտարարել է, որ այս տարի կարող է ամուսնանանալ։ Հեռուստահաղորդավարուհին այս մասին հայտնել է՝ պատասխանելով «Ինստագրամ» սոցիալական ցանցում իր հետևորդների հարցերին։

screenshot_62.mx9dv

«Կարող եմ այս տարի։ Ես դադարել եմ այդ հարցում կտրական լինել։ Եթե սեր կա, ինչո՞ւ չամուսնանալ։ Թեև ամուսնությունը երջանիկ ու ներդաշնակ կյանքի ցուցանիշ չէ»,-նշել է Օլգա Բուզովան։

Ավելի վաղ Բուզովան նշել էր, թե քանի սիրելի է ունեցել, որոնց հետ հարաբերությունները լուրջ են եղել։ Պարզվել է՝ 36 տարեկանում Բուզովան վեց լուրջ սիրավեպ է ունեցել։ Մի անգամ նա ամուսնացել է ֆուտբոլիստ Դմիտրի Տարասովի հետ։ Նա պատմել է սիրելիներից յուրաքանչյուրի մասին՝ հիշելով, թե ով է կարողացել երջանկացնել իրեն և ով է նենգ ու մերկանտիլ եղել։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը