Աշխարհ

18.03.2022 13:41


Վրաստանում կորոնավիրուսի 872 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 872 նոր դեպք է գրանցվել

Մարտի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 872 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 913 մարդ, մահացել է 18 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 640 550, այստեղից ապաքինվել է 1 594 924 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 630:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 18 331 փորձարկում, այդ թվում 15 623-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 708-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.76% է, վերջին 14 օրվանը՝ 10.19%, վերջին 7 օրվանը՝ 6.61%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 839 891 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 395 պացիենտ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը