Աշխարհ

18.03.2022 16:04


Wildberries-ը տեղեկացնում է՝ ինչպես կարող եք ստանալ պատվերը առանց կոդի

Wildberries-ը տեղեկացնում է՝ ինչպես կարող եք ստանալ պատվերը առանց կոդի

Wildberries առցանց գնումների հարթակին լրացուցիչ ժամանակ կպահանջվի Հայաստանից ,Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, և Ուզբեկստանից գնորդների պատվիրված ապրանքների մասին տեղեկությունները «Առաքումներ» բաժնում թարմացնելու համար: Այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական թելեգրամյան ալիքում։

Պատվիրած ապրանքները ստանալու համար ընկերությունը խնդրում է հիմնվել առաքման հասնելու նախապես նշված ժամկետների վրա։

«Օրինակ, եթե առաքումը նախատեսված է եղել մարտի 14-16-ը կամ մարտի 15-17-ը, ապա այն ստանալու համար կարող եք գնալ առաքման գրասենյակ։ Իսկ եթե առաքումը նախատեսված էր մարտի 18-ին կամ ավելի ուշ, ապա ընկերությունը բջջային հավելվածում կտեղեկացնի առաքման հասանելիության մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գնորդներն իրենց պատվիրված ապրանքները կարող են ստանալ հետևյալ դեպքերում․

Եթե «Առաքումներ» բաժնում առկա է համապատասխան կոդը, ապա պատվիրատուն կարող է իր պատվերը ստանալ այդ կոդով։

Այդ կոդի բացակայության դեպքում պատվերը հնարավոր է ստանալ անուն ազգանունով, հեռախոսահամարի առաջին 3 թվանշաններով և անձը հաստատող փաստաթղթով:

Վերոնշյալ երկրների գնորդներն այսօրվանից կատարված պատվերները անմիջապես կտեսնեն իրենց անձնական հաշվի «Առաքումներ» բաժնում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը