Ժիրայր Սեֆիլյան. «Երխոսության գործընթացը զավեշտ է, թատրոն, որը ժողովրդին մոլորեցնելու և ապակողմնորոշելու նպատակ ունի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, արցախյան հերոսամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանն անդրադառնալով երկխոսությանը՝ ասել է, որ այն թատրոն է։
–Երկխոսությունը՝ թատերգության իմաստով, աննախադեպ է: Գիտեինք, որ մեր քաղաքական գործիչները դերասաններ են, բայց որ այսպիսի տաղանդ ունեն, մի քիչ աննախադեպ է: Ամբողջը զավեշտ է՝ թատրոն, որը միայն ու միայն մեր ժողովրդին մոլորեցնելու, ապակողմնորոշելու նպատակ ունի,–ասել է նա։
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ երկխոսության գործընթացն իշխող վարչակարգին է ձեռնտու։
–Եթե այս երկխոսությունը փոխշահավետ է, ապա այս շահի մեջ ժողովուրդը գոյություն չունի: Իսկ եթե ընդդիմությունը ժողովրդին չի ներկայացնելու, ուստի նրանք էլ մեծ հաշվով չեն տարբերվում իշխանություններից: Այսինքն, նրանք էլ լուծում են անձնական խնդիրները: Եթե դա է, ապա ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը: Այս ռեժիմի հետ երկխոսելով՝ նրա կողմից պարտադրված կանոններով խաղացող որևէ միավոր չի կարող կոչվել ընդդիմություն,–ասել է նա:
Ժիրայի Սեֆիլյանի խոսքերով՝ ինչպես տարիներ շարունակ իշխանությունն է ակնհայտ խաբել ժողովրդին, այժմ էլ ընդդիմադիր կոչվող ուժն է խաբում:
–Համոզված եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, չնայած համոզված եմ, որ արտահերթի և հերթականի միջև ոչ մի տարբերություն չկա,–ընդգծել է նա:
Ժիրայր Սեֆիլյան. «Երխոսության գործընթացը զավեշտ է, թատրոն, որը ժողովրդին մոլորեցնելու և ապակողմնորոշելու նպատակ ունի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, արցախյան հերոսամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանն անդրադառնալով երկխոսությանը՝ ասել է, որ այն թատրոն է։
–Երկխոսությունը՝ թատերգության իմաստով, աննախադեպ է: Գիտեինք, որ մեր քաղաքական գործիչները դերասաններ են, բայց որ այսպիսի տաղանդ ունեն, մի քիչ աննախադեպ է: Ամբողջը զավեշտ է՝ թատրոն, որը միայն ու միայն մեր ժողովրդին մոլորեցնելու, ապակողմնորոշելու նպատակ ունի,–ասել է նա։
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ երկխոսության գործընթացն իշխող վարչակարգին է ձեռնտու։
–Եթե այս երկխոսությունը փոխշահավետ է, ապա այս շահի մեջ ժողովուրդը գոյություն չունի: Իսկ եթե ընդդիմությունը ժողովրդին չի ներկայացնելու, ուստի նրանք էլ մեծ հաշվով չեն տարբերվում իշխանություններից: Այսինքն, նրանք էլ լուծում են անձնական խնդիրները: Եթե դա է, ապա ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը: Այս ռեժիմի հետ երկխոսելով՝ նրա կողմից պարտադրված կանոններով խաղացող որևէ միավոր չի կարող կոչվել ընդդիմություն,–ասել է նա: Ժիրայի Սեֆիլյանի խոսքերով՝ ինչպես տարիներ շարունակ իշխանությունն է ակնհայտ խաբել ժողովրդին, այժմ էլ ընդդիմադիր կոչվող ուժն է խաբում:
–Համոզված եմ, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու, չնայած համոզված եմ, որ արտահերթի և հերթականի միջև ոչ մի տարբերություն չկա,–ընդգծել է նա: